Լրահոս

14.03.2012 09:18


Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. Բավարիան խոշոր հաշվով հաղթել է Բազելին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. Բավարիան խոշոր հաշվով հաղթել է Բազելին

«Բավարիան» Չեմպիոնների լիգայի ¼ եզրրափակիչում է. Մյունխենի «Ալյանս Արենայում» բավարացիները 7։0 հաշվով ջախջախել են Բազելին։ Առաջին գոլի հեղինակն էր Ռոբենը։ Հետո նա գոլային փոխանցում է կատարել Թոմաս Մյուլլերին, իսկ երրորդ գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել Մարիո Գոմեսը։ Երկրորդ խաղակեսի 44–67–րդ րոպեների ընթացքում Գոմեսը ևս 3 գնդակ է խփել՝ ձևակերպելով «պոկեր»։ Վերջին գոլի հեղինակը նորից  Ռոբենն էր։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ինտերը» «Սան Սիրոյում» ընդունել էր ֆրանսիական «Մարսելին»։ Չնայած «Ինտերը» հաղթել է, ¼ եզրափակիչ է դուրս եկել «Մարսելը»։ Ինտերին   հաղթանակ էր հարկավոր 2 գնդակի առավելությամբ։ Երկրորդ խաղակեսում Դիեգո Միլիտոն խփել է իտալական թիմին այդքան անհրաժեշտ գոլը, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում Բրանդաոն իրացրել է միակ իրական գոլային պահը և խփել պատասխան գնդակը։ Հաջորդ գրոհի ժամանակ Մանդանդան վայր է գցել Պացինիին, և նշանակվել է 11– մետրանոց, որը իրացրել է հենց տուժողը։ Բայց այդ խփած գնդակն էլ  իտալական թիմին չի օգնել։

Այս խորագրի վերջին նյութերը