Լրահոս

14.03.2012 11:49


Մեքենան ընկել է ձորը. տուժածների վիճակը միջին ծանրության է

Մեքենան ընկել է ձորը. տուժածների վիճակը միջին ծանրության է

Մարտի 13-ին, ժամը 15.30-ին «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ից տեղե­կություն է ստացվել, որ Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատի լեռնափրկարարները:

Դեռևս չպարզված հանգամանքներում կամրջի մոտակայքում ձորակն է ընկել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՕՍ 160 պ/հ ավտոմեքենան:

Լեռնափրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և Ալավերդու հիվանդանոց տեղափոխել մեքենայի վարորդ` 1988 թ. ծնված Արթուր Շահկուլյանին և ուղևորներ` 1987 թ. ծնված Ջոն Մանթաշյանին ու 1990 թ. ծնված Ռուբեն Հարությունյանին:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

Այս խորագրի վերջին նյութերը