Լրահոս

14.03.2012 20:31


Վարդան Օսկանյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

Վարդան Օսկանյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ

Այսօր Վարդան Օսկանյանը հանդիպեց  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանի հարցերով գործադիր տնօրեն պարոն Մենո Սնելը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։
 Զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու կանխատեսումները: Անդրադարձ կատարվեց նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդրանական ընտրություններին: ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրված էին նաև տարածաշրջանային խնդիրներով` հատկապես Սիրիայում, Իրանում, Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերի զարգացումներով և Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա դրանց հնարավոր ազդեցությամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը