Լրահոս

15.03.2012 08:55


Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. «Ռեալ»-ԲԿՄԱ՝ 4։1

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. «Ռեալ»-ԲԿՄԱ՝ 4։1

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։

Պատասխան մյուս խաղում «Չելսին» պետք է հաղթեր «Նապոլիին»՝ երկու գնդակի առավելությամբ։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3։1 հաշվով։ Նույն արդյունքը գրանցվել էր նաև առաջին խաղում։ Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ: Դրա առաջին խաղակեսի վերջին րոպեին Դրոգբայի փոխանցումը շեշտակի հարվածով եզրափակեց Իվանովիչը՝ հաղթանակ պարգևելով «Չելսիին»։

Այս խորագրի վերջին նյութերը