Լրահոս

15.03.2012 18:43


Եվրոպական խորհրդարանը պահանջել է արգելել Հոկեի աշխարհի առաջնության անցկացումը Բելառուսում

Եվրոպական խորհրդարանը պահանջել է արգելել Հոկեի աշխարհի առաջնության անցկացումը Բելառուսում

Եվրոպական խորհրդարանը կոշտ որոշում է ընդունել՝ 2014 թ. Հոկեյի աշխարհի առաջնությունը տեղափոխել Բելառուսից, քանի որ այնտեղ կան քաղբանտարկյալներ, անկախ լրատվամիջոցների ճնշումներ, և բացակայում են ազատ ընտրությունները։

Ընդունված փաստաթղթում նշված են այն քաղբանտարկյալների անունները, որոնց պետք է ազատ բաց թողնեն առաջին հերթին՝ Ալես Բելյացկի, Նիկոլայ Ստատկևիչ, Անդրեյ Սանիկով, Դմիտրի Բոնդարենկո և Սերգեյ Կովալենկո։

Մարտի սկզբներին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում ԵՄ–ի պատգամավորների հայտարարությունները։

Այս խորագրի վերջին նյութերը