Լրահոս

16.03.2012 11:53


Դիտավորյալ հրկիզել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան

Դիտավորյալ հրկիզել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան
Ինչպես տեղեկացրել էինք՝ մարտի 15-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, «Իդեալ» խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում:
Պարզվել էր, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:
Ոստիկանները պարզել են, որ հրդեհի պատճառով վնասվել է նաև նշված ավտոմեքենայի կողքին կայանված  «ՎԱԶ-21104-110»  մակնիշի ավտոմեքենան:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը