Լրահոս

16.03.2012 13:37


Անգելա Մերկելն առաջարկել է գերմանացի նախարարի թեկնածությունը Եվրախմբի ղեկավարի պաշտոնում

Անգելա Մերկելն առաջարկել է գերմանացի նախարարի թեկնածությունը Եվրախմբի ղեկավարի պաշտոնում

Ինչպես հաղորդում է «Financial Times Deutschland»–ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգան Շոյբլեի թեկնածությունը Եվրախմբի ղեկավարի պաշտոնում։

Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբը) տվյալ պահին ղեկավարում է Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան–Կլոդ Յունքերը։ Այս տարվա վերջին նա լքելու է իր պաշտոնը։

Եթե Շոյբլեն գլխավորի Եվրախումբը, կշարունակի վարել նաև իր՝ ֆինանսների նախարարի պաշտոնը, սակայն ավելի քիչ ժամանակ կունենա Գերմանիայի ներքին քաղաքականության համար։ Բացի այդ, նրա թեկնածությանն իր համաձայնությունը դեռ չի տվել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։

Այս խորագրի վերջին նյութերը