Լրահոս

21.03.2012 18:41


Իսրայելը տարհանում է Կահիրեի իր դեսպանատունը

Իսրայելը տարհանում է Կահիրեի իր դեսպանատունը

Իսրայելը տարհանում է Կահիրեում տեղակայված իր դեսպանատունը և տեղափոխում դեսպանության գույքը Թել–Ավիվ։ Դեսպանական առաքելության գույքի տարհանման հետ կապված՝ Կահիրեի միջազգային օդանավակայանում ուժեղացված են անվտանգության միջոցները։ Դեսպանության իրերը, փաստաթղթերը Իսրայելի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հինգ բեռնատարով հասցվել են օդանավակայան։ Այնտեղից գույքը կբեռնվի Իսրայելից ժամանած երկու ինքնաթիռներում։

Առայժմ հայտնի չէ՝ խոսքը դիվանագիտական առաքելության տարհանմա՞ն մասին է, թե՞ ոչ։ Իսրայելը չի մեկնաբանում՝ ինչի հետ է կապված նման որոշումը։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ բեռն ուղեկցում էին իսրայելական դիվանագետներ, ովքեր լքում էին երկիրը։ Դեսպանը նույնպես կմեկնի մի քանի օրով, բայց կվերադառնա իր աշխատանքին մայրաքաղաքի հեռավոր արվարձանում գտնվող իր նստավայրից։

Ավելի վաղ, անվտանգության նկատառումներից ելնելով, Իսրայելը դեսպանատնից արդեն տեղափոխել էր Եգիպտոսում գտնվող իր ողջ դիվանագիտական կազմը դեսպանի նստավայր։

 

Այս խորագրի վերջին նյութերը