Լրահոս

22.03.2012 12:48


Արամ Գասպարի Սարգսյան. «Մոտ 10 տոկոս ձայն կհավաքենք»

Արամ Գասպարի Սարգսյան. «Մոտ 10 տոկոս ձայն կհավաքենք»

Այսօրվա ասուլիսին Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտնել է, որ իրենք ձգտելու են ամրագրել Սահմանդրության մեջ մի դրույթ, ըստ որի ՀՀ-ն պետք է սոցիալական պատասխատավություն կրի իր քաղաքացու առջև:

«Մենք կողմնակից ենք համակարգի փոփոխությանը, սակայն դա պետք է լինի միայն սահմանադրական ճանապարհով»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, Արամ Սարգսյանը նշել է, թե Դեմկուսը կհավաքի մոտ 10 տոկոս ձայն։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Դեմոկրատական կուսակցությունը չմիացավ այլ քաղաքական ուժերի, բանախոսն ասել է. «Եթե միանայինք, ապա դա հնարավոր էր միայն ՀՅԴ-ի կամ Կոմկուսի հետ: Բայց մարդիկ ուզում են իրենց դրոշով գնալ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը