Լրահոս

22.03.2012 14:01


Սոցհարցում. ԲՀԿ-ն առջևում է

Սոցհարցում. ԲՀԿ-ն առջևում է

«Եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ) իրականացրել է «Հարցում. նախընտրական պատկերը Հայաստանում» խորագրով հետազոտություն՝ քաղաքացիների հետ անցկացնելով դեմ առ դեմ հարցազրույցներ։ 2012թ. փետրվարի 29-ից մարտի 5-ը ընկած ժամանակահատվածում, սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է հատուկ ընտրանքով ընտրված 1602 քաղաքացի:

Հարցին՝ ո՞ւմ կտայիք Ձեր ձայնը, եթե ԱԺ ընտրությունները կայանային այս կիրակի, 27%-ը նշել է ԲՀԿ-ին, ևս 15%-ը պատրաստակամություն է հայտնել ԲՀԿ-ին ձայն տալ այն դեպքում, եթե իր նախընտրած կուսակցությունը չմասնակցի ընտրություններին (երկրորդե քվե): Երկրորդ տեղում  ՀՀԿ-ն է՝ 25%: Հանրապետականին իրենց երկրորդ քվեն պատրաստ են տալ հարցման մասնակիցների 11%-ը: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ստացել են հարցման մասնակիցների 3%-ի հավանությունը։ Երկրորդ քվեի տարբերակով հետևյալ պատկերն է. ՀՅԴ և ՕԵԿ՝ 4-ական տոկոս, «Ժառանգություն»` 3%, ՀԱԿ` 2%:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը