Լրահոս

22.03.2012 14:11


Աշոտ Մանուչարյան. «Ցանկացած գործում կա երկու-երեք շպիոն»

Աշոտ Մանուչարյան. «Ցանկացած գործում կա երկու-երեք շպիոն»

«Ցանկացած գործում կա երկու-երեք շպիոն: Մենք գործ ունենք հարյուրավոր ազնիվ մարդկանց հետո, ովքեր գործ են անում: Եվ եթե մեկ-երկու հոգի ներդրված է կամ այլ նպատակներ ունի, չի նշանակում, որ այն դրսից է ֆինանսավորվում»,-այսօրվա ասուլիսին պատասխանելով  հարցին՝ ինչպես է վերաբերվում բնապահպանական շարժումների՝ դրսից ֆինանսավորվելու մասին խոսակցություններին, ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Բանախոսը նշել է, թե քաղաքական ուժերին առաջարկել է իրենց ցուցակներում ընդգրկել բնապահպան ակտիվիստներին, սակայն ստացել է «Բա ոնց կլինի, բա մեր փայը» պատասխանը։

«Ինչքան առաջնորդվենք «Մեր ախպերը պատգամավոր դառնա, մեր համար լավ լինի» սկզբունքով, ժողովուրդն ինչքան գնա դրա հետևից, այնքան հերթական փորձանքի ենք գնալու»,–ընդգծել է Մանուչարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը