Լրահոս

22.03.2012 15:14


Շարմազանովը հավատում է Գագիկ Բեգլարյանին և ՀՀԿ ցուցակում ընդգրկված մնացած բոլորին

Շարմազանովը հավատում է Գագիկ Բեգլարյանին և ՀՀԿ ցուցակում ընդգրկված մնացած բոլորին

Այսօրվա ասուլիսին անդրադառնլով նախընտրական ցուցակներին և պատասխանելով այն հարցին, թե արդյոք կուսակցությունը հավատո՞ւմ է ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ տեղում գտնվող Գագիկ Բեգլարյանին,  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, թե ինքը ցուցակում ընդգրկված բոլոր 250 մարդուն էլ հավատում է։ Նա նաև նշեց, որ ՀՀԿ–ն իրեն մրցակից է համարում բոլոր ուժերին։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ ֆեյսբուքյան թեժ բանավեճին, իսկ երբեմն էլ հնչող վիրավորանքներին, ՀՀԿ մամլո խոսնակն ասաց. «Կարեն Ավագյանն ու Արմեն Աշոտյանը նաև ՀՀ քաղաքացիներ են ու իրավունք ունեն «Ֆեյսբուքում» իրենց կարծիքն արտահայտել...»։

7օr.am

Այս խորագրի վերջին նյութերը