Լրահոս

23.03.2012 16:01


Իշխանություններն անցկացնելու են ժողովրդավարակա՞ն ընտրություններ

Իշխանություններն անցկացնելու են ժողովրդավարակա՞ն ընտրություններ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին և դեսպանատան գլխավոր խորհրդական Գեորգի Սագանելիձեին: 

Հանդիպման ժամանակ անդրադառնալով կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ իշխանությունները վճռական են տրամադրված ՝ անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ՝ շատ լավ գիտակցելով, որ դա է լինելու ժողովրդավարության ամրապնդման ու երկրի համակողմանի զարգացման իրատեսական ճանապարհը: Նա հավաստիացրել է, որ կարևորագույն խնդիրներն են լինելու ժողովրդի օրինական կամքին հետևելն ու դեմոկրատական ընտրությունների միջոցով պետական ու ազգային նպատակների շուրջ հասարակությանը համախմբելը:

Այս խորագրի վերջին նյութերը