Լրահոս

24.03.2012 14:30


Քաղաքագետ. «Ադրբեջանն իր հույսը դրել է համակիրների վրա»

Քաղաքագետ. «Ադրբեջանն իր հույսը դրել է համակիրների վրա»

Այսօրվա ասուլիսին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ուղիներին՝ Ալեքսանդր Մանասյանը նշել է, որ բանակցությունների հաջողությունը կախված է հարցադրումների ձևակերպումից.

–Ինչպիսի ձևաչափով էլ ընթանան բանակցությունները, նրանց հաջողությունը կախված է խնդրի ձևակերպումից, որը պետք է համապատասխանի փաստերին և այսօրվա դրությամբ առկա փաստաթղթերին։

Ալեքսանդր Մանասյանը նաև նշել է, որ Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը (որպես միջնորդ հանդես գա ոչ թե Ֆրանսիան, այլ ամբողջ Եվրամիությունը), քանի որ հույսը դնում է ԵՄ–ում իր համակիրների վրա.

–Ադրբեջանը փորձում է բանակցություններ ներգրավել Եվրամիությանը, քանի որ ԵՄ–ի երկրների շարքում ունի համակիրներ։ Դա է այդ ջանքերի միտումն ու հույսը։

Բանախոսը նաև նշել է, որ դա ավելի կխճճի իրավիճակը, և այդ հակամարտության լուծումը կհետաձգվի մոտ 40 տարով։ Իսկ թե Հայաստանի համար դա ձեռնտու կլինի, թե ոչ, ըստ միջազգայնագետի, կախված է միայն ՀՀ քաղաքականությունից ու ջանքերից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը