Քաղաքական

26.03.2012 12:00

Վահան Հովհաննիսյան. «Ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներից ակնհայտ է, որ ժողովրդի մեջ հույս չի առաջանա»

Վահան Հովհաննիսյան. «Ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներից ակնհայտ է, որ ժողովրդի մեջ հույս չի առաջանա»

«Ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներից ակնհայտ է, որ ժողովրդի մեջ հույս չի առաջանա: Իսկ առանց ժողովրդի հույսն արթնացնելու գնալ ընտրության նշանակում է ստեղծել անտարբերության մթնոլորտ, որն էլ, իր հերթին, հանգեցնում է փողով քվեարկության կամ առհասարակ ընտրության չգնալուն»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը

Ըստ բանախոսի՝  ընտրությունների որակն այնքան էլ կախված չէ ընտրություններին մասնակցող ուժերի հայտարարություններից, այն կախված է ընտրողի տրամադրվածությունից, մասնավորապես, ընտրողի հույսից։

«Այս պահին տիրում է հիասթափության մթնոլորտ, բայց մյուս կողմից էլ` հիասթափությունը վատ բան չէ, քանի որ հիասթափվածների համար կա այլընտրանք, այն է` ՀՅԴ-ն»,–նշել է Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։