Լրահոս

18.05.2009 15:58


Աղասի Արշակյան. «Եթե իմ ընտրությունը հերթական անգամ մնա աթարի և թրիքի միջև, ես ստպված պետք է լինեմ ընտրել աթարը»

Աղասի Արշակյան. «Եթե իմ ընտրությունը հերթական անգամ մնա աթարի և թրիքի միջև, ես ստպված պետք է լինեմ ընտրել աթարը»

2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ տնտեսագետ Աղասի Արշակյանը սատարում էր ՀՅԴ նախագահի թեկնածու Վահան Հովհաննսիյանին։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, սակայն, կասկածում է, որ կսատարի ՀՅԴ-ին։

-Ինքը (Վ. Հովհաննիսյանը) ինձ դիմեց, ես գնացի իր կողմը՝ հարցնելով. «Դու ուզու՞մ ես դառնալ նախագահ»։ Ասեց՝ հա։ Բայց ես երկու-երեք շաբաթ հետո համոզվեցի, որ ինքը չի ուզում դառնալ նախագահ։ Այսօր, եթե ես վստահ լինեի, որ «Բարգավաճ Հայաստանն» ինքնուրույն ուժ է և վաղը չի միանալու, նորից կոալիցիա չի կազմելու, ես եղած թեկնածուներից կքվեարկեի նրանց ցուցակի օգտին։ Բայց քանի որ վստահ եմ, որ զիջելու են, բնականաբար, նրանց էլ չեմ քվեարկի։ Այսինքն, եթե իմ ընտրությունը հերթական անգամ մնա աթարի և թրիքի միջև, ես ստպված պետք է լինեմ ընտրել աթարը, որովհետև թրիքը պետք է չորացնես, նոր օգտագործես,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ա. Արշակյանը՝ չհստակեցնելով, թե ով ով է։

 

Այս խորագրի վերջին նյութերը