Լրահոս

26.03.2012 14:39


ՊԿՊ–ների աճուրդ՝ 13 շաբաթ մարման ժամկետով

ՊԿՊ–ների աճուրդ՝ 13 շաբաթ մարման ժամկետով

Մարտի 26-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13256126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը  500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային`  1 մլրդ 100 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 106  354 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9860 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.1660 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը