Լրահոս

27.03.2012 09:54


ՄԱԿ–ը սիրիացի ապստամբներին մեղադրել է ռազմական գործողություններում երեխաներին ներգրավելու համար

ՄԱԿ–ը սիրիացի ապստամբներին մեղադրել է ռազմական գործողություններում երեխաներին ներգրավելու համար

ՄԱԿ–ը տեղեկություններ է ստացել, որ Սիրիայի ազատ բանակի գրոհայինները անչափահասներին օգտագործում են որպես զինվոր։

Անչափահասների գործերով ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչն ասել է, որ ստացված տեղեկությունները դեռևս պետք է ճշտվեն։ Հատուկ ներկայացուցիչը ոչ մի մանրամասն չի բացահայտել՝ ասելով միայն, որ 15 տարին չբոլորած երեխաներին ռազմական գործողությունների մեջ ներքաշելը Երեխաների իրավունքների հռչակագրի խախտում է։

Սիրիայի ազատ բանակը ամենամեծ խմբավորումն է, որը զինված պայքար է մղում նախագահ Բաշար Ասադի դեմ։ Հրամանատարության հիմնական մասը կազմում են Սիրիայի բանակի նախկին սպաներ, որոնք անցել են Ասադի հակառակորդների կողմը։ 

Այս խորագրի վերջին նյութերը