Լրահոս

27.03.2012 10:13


Սեուլում մեկնարկում է Միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովը

Սեուլում մեկնարկում է Միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովը

Այսօր Հարավային Կորեայի Հանրապետությունում մեկնարկում է Միջուկային անվտանգության երկրորդ գագաթաժողովը, որի  շրջանակներում Սեուլ են ժամանել 53 երկրի և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Ոլորտի խնդիրներին առնչվող այս խոշորագույն միջոցառման ընթացքում կքննարկվեն միջուկային ահաբեկչության դեմ համատեղ պայքարի միջոցների, միջուկային նյութերի և նրանց հետ կապված օբյեկտների պաշտպանության, ինչպես նաև միջուկային նյութերի ապօրինի շրջանառման կանխման հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ Միջուկային անվտանգության առաջին գագաթաժողովը կայացել էր 2009 թվականի ապրիլին՝ Վաշինգտոնում: Այն ժամանակ նախագահ Օբաման առաջարկել էր բարձր մակարդակով ուշադրության կենտրոնում պահել միջուկային անվտանգության հարցը՝ դասեր քաղելով միջազգային ահաբեկչության սպառնալիքներից:  

Այս խորագրի վերջին նյութերը