Լրահոս

27.03.2012 12:10


Բարաք Օբամային մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար

Բարաք Օբամային մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար

Բարաք Օբաման Դմիտրի Մեդվեդևին խոստացել է հետաձգել հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ ներամերիկյան բանավեճը մինչև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները, որից հետո ինքը՝ Օբաման, կունենա խուսանավելու հնարավորություններ։

Այդ մասին զրույցը լրագրողները կարողացել են լսել անզգուշաբար միացված մնացած բարձրախոսի շնորհիվ։ Այդ տղեկության տարածումն ԱՄՆ–ում հանգեցրել է քննադատությունների առատ հոսքի, իսկ Օբամայի ամենահնարավոր հակառակորդը Ռուսաստանին անվանել է ԱՄՆ–ի աշխարհաքաղաքական համար մեկ թշնամի։

Այդ զրույցում Օբաման Մեդվեդևին խնդրել է իր խոսքերը փոխանցել նաև Վլադիմիր Պուտինին.

–Բոլոր խնդիրները, այդ թվում՝ ՀՀՊ–ի (հակահրթիռային պաշտպանություն – 7or.am) հետ կապված, կլուծվեն։ Բայց կարևոր է, որ նա ինձ տա խուսանավելու տարածություն։ Սա իմ վերջին ընտրություններն են։ Ընտրություններից հետո ես ավելի շատ ճկունություն կունենամ։

–Ես հասկանում եմ։ Ես կփոխանցեմ այս տեղեկությունը Վլադիմիրին,– պատասխանել է Մեդվեդևը։

Այս զրույցը քննադատներին հիմք է տվել Օբամային մեղադրել կեղծավորության համար, իսկ ոմանք նախագահին նաև մեղադրում են ազգային շահերին դավաճանելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը