Լրահոս

27.03.2012 12:35


Դավիթ Հակոբյան. «Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը գալիս է խելքը շալակած»

Դավիթ Հակոբյան. «Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը գալիս է խելքը շալակած»

Այսօրվա ասուլիսին 41 համամասնական ընտրատարածքում առաջադրված՝ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը խոսել է այդ ընտրատարածքում իր և իր մրցակցի՝ հանրապետական Հակոբ Հակոբյանի (Պիվի Հակոբ) հնարավորությունների մասին։ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ ինքը Հակոբ Հակոբյանին գաղափարական մցակից չի տեսնում.

–41 տեղամասում, որտեղ ես եմ գրանցված, գաղափարական առումով մրցակից հավակնորդ չկա։ Երբ ես Իջևանի իմ մտերիմներից հարցրեցի, թե ինչ են մեր մասին խոսում հասարակության մեջ, ինձ ասացին. «Պիվի Հակոբը գալիս է փողը շալակած, մարքսիստը գալիս է խելքը շալակած»։ Որին իր հավանությունը կտա հասարակությունը, այստեղ էլ կորոշվի նրա գիտակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը