Լրահոս

18.05.2009 16:41


Ահարոն Ադիբեկյան. «ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն բավական լուրջ բախման մեջ են»

Ահարոն Ադիբեկյան. «ԲՀԿ–ն ու ՀՀԿ–ն բավական լուրջ բախման մեջ են»

-Եթե ԲՀԿ-ի ժողովրդին ասեն՝ չնայած դուք շատ եք հավաքել հանրապետականից, բայց ավագանու խորհրդի նիստի ժամանակ պիտի պրն. Բեգլարյանի թեկնածությունը պաշտպանեք, նրանք սուսուփուս կպաշտպանեն,- «Հայելի» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ բանավիճելիս ասել է վիճակագիր Աղասի Արշակյանը։

Ա. Ադիբեկյանը նրան հակադարձել է հետևյալ կերպ.

-Դուք ճշտեք՝ կռվախնձորը որն է։ Քաղաքապետ, առաջին տեղակալներ, թաղապետներ՝ կռվախնձորը սա՛ է։ Բարգավաճն ու Հանրապետականը լուրջ պայքարի մեջ են իրար դեմ։ Ով էլ հաղթի, հաղթում է կոալիցիան։ Բայց այս պահին խոսքը գնում է, թե տեղակալը կամ թաղապետներից քանի՞սը կլինեն Բարգավաճի անդամ, քանիսը՝ ՀՀԿ-ի։ Սա լուրջ կռիվ է։

 Ա. Ադիբեկյանն ասել է նաև, որ եթե ընդդիմությունը կարողանա, այս երկու կուսակցությունների կռվից կօգտվի։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը