Լրահոս

18.05.2009 16:47


Սամվել Նիկոյանն ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ–ում քվեարկության է դրվել ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանի և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արտակ Դավթյանի թեկնածությունները։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը քիչ առաջ հայտարարել է քվեարկության արդյունքները, համաձայն որի, Սամվել Նիկոյանին քվերկության 108 մասնակցից կողմ է քվեարկել 104–ը, դեմ՝ 3–ը, ձեռնպահ՝ 1–ը։ Արտակ Դավթյանին կողմ են քվեարկել 102–ը, դեմ՝ 6–ը։

Սամվել Նիկոյանն ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, իսկ Արտակ Դավթյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Այս խորագրի վերջին նյութերը