Լրահոս

28.03.2012 09:25


Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ. Մադրիդի «Ռեալը» ջախջախել է «ԱՊՕԵԼ»–ին

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ. Մադրիդի «Ռեալը» ջախջախել է «ԱՊՕԵԼ»–ին

Երեկ՝ մարտի 27–ին, կայացել են Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի առաջին խաղերը։ Կիպրոսի «ԱՊՕԵԼ»–ն ընդունել է Մադրիդի «Ռեալին»։ «Ռեալը» տրամադրված է եղել հաղթանակի, և Ժոզե Մաուրինյոն խաղադաշտ էր դուրս բերել թիմի մարտական կազմը։ Սակայն առաջին խաղակեսում մադրիդցիներն ընդամենը մեկ իրական գոլային պահ են ունեցել, որը Բենզեմային չի հաջողվել իրացնել. նա 4 մետրից չի կարողացել գրավել մրցակցի անպաշտպան դարպասը։

Ընդմիջումից հետո խաղի պատկերը չի փոխվել՝ «Ռեալը» գրոհել է, «ԱՊՕԵԼ»–ը՝ պաշտպանվել։ Խաղի 74–րդ րոպեին Բենզեմային վերջապես հաջողվել է բացել խաղի հաշիվը։ Երկրորդ գնդակը մրցակցի դարպասն է ուղարկել Կական՝ 82–րդ րոպեին։ Վերջին րոպեներին Բենզեման խփել է երրորդ գոլը՝ ձևակերպելով դուբլ։

Օրվա մյուս՝ «Բենֆիկա»–«Չելսի» խաղի ժամանակ նվազագույն հաշվով մրցակցի հանդեպ առավելության է հասել Լոնդոնի «Չելսին»։ Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ գրոհում էին, սակայն ոչ մեկին չէր հաջողվում գրավել մրցակցի դարպասը։ Երկրորդ խաղակեսը սկսվել է պորտուգալական թիմի գրոհներով, սակայն ապարդյուն։ Խաղի 75–րդ րոպեին Ֆերնանդո Թորեսի հաշվենկատ փոխանցումից հետո Սալոմոն Կալուն խփել է խաղի առաջին և միակ գնդակը, որն էլ «Չելսիին» հաղթանակ է ապահովել։

Այս խորագրի վերջին նյութերը