Լրահոս

18.05.2009 17:56


Մահացել է Սևդա Սևանը

            ՀՀ ԱԳ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. մայիսի 17-ին մահացել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սևդա Սևանը:

Սևդա (Ֆրանսուհի) Կևորկի  Սևանը (Թախչեջյան) ծնվել  է 1945 թվականի նոյեմբերի  6-ին:

1974թ. ավարտել  է Սոֆիայի  համալսարանի  բանասիրական  ֆակուլտետը: Պատմական  գիտությունների  թեկնածու է: 1974 թվականից եղել  է «Երիտասարդություն» ամսագրի  մշակութային  բաժնի  վարիչը, 1989թ.՝ Բուլղարիայի գրողների  միության  անդամ, 1992թ. նախագահել է Համահայկական  բարեգործական  միությունը:

Սևվդա  Սևանի  հեղինակությամբ  լույս  են  տեսել  «Ռոդոստո, Ռոդոստո», «Ինչ-որ  տեղ  Բալկաններում»  գրքերը:  

1993թվականին նշանակվել է Բուլղարիայում  Հայաստանի պատվավոր  հյուպատոս: 1999- 2005 թթ.   եղել  է  Բուլղարիայում  ՀՀ  արտակարգ  և  լիազոր  դեսպան:  

Այս խորագրի վերջին նյութերը