Լրահոս

28.03.2012 14:39


Արամ Սաֆարյան. «Երբեք չենք մասնակցել քաղաքական ինտրիգների»

Արամ Սաֆարյան. «Երբեք չենք մասնակցել քաղաքական ինտրիգների»

Այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ կազմակերպած կուսակցությունների ցուցակներին և դրանում ներկայացված անձանց նվիրված քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նշել է, թե իրենց ընտրացուցակը մրցունակ է։ «Առաջին քսանյակում ընգրկված անձինք հայտնի են հասարակությանն ու արդեն հասցրել են աչքի ընկնել իրենց գործունեությամբ»,–ասել է Սաֆարյանը։ Խոսելով ԲՀԿ նախընտրական ծրագրի մասին՝ Սաֆարյանը նշել է, որ այն 2007թ. համեմատ էական փոփոխությունների չի ենթարկվել:

«Մենք կոալիցիոն հուշագրի անդամ ենք և միշտ աչքի ենք ընկել շիտակ քաղաքական կեցվածքով ու երբեք չենք մասնակցել քաղաքական ինտրիգների»,-ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը