Լրահոս

29.03.2012 16:54


Իսրայելը կարող է օգտվել ադրբեջանական օդանավակայաններից

Իսրայելը կարող է օգտվել ադրբեջանական օդանավակայաններից

Իսրայելը թույլտվություն է ստացել Ադրբեջանից՝ օգտվելու երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանում գտնվող լքված ռազմական օդանավակայաններից։ Այս մասին գրում է «Foreign Policy» պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրները։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Իսրայելը պարզապես գնել է մի թռիչքուղի Ադրբեջանի հարավում։

Միաժամանակ այլ աղբյուրներն ասում են, որ գրավոր պայմանավորվածություն թռիչքուղիների օգտագործման մասին չի եղել. բոլոր պայմանավորվածությունները եղել են բանավոր։ Փորձագետների կարծիքով Ադրբեջանը թույլ չի տա Իսրայելին իր տարածքից ռմբակոծել Իրանը, բայց կարող է թույլ տալ ռմբակոծություն կատարած ինքնաթիռներին վայրէջք կատարել իր տարածքում։

Թոշակի անցած ամերիկացի գեներալ Ջո Հոարը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ օդանավակայաններից օգտվելու իրավունք ստանալը զգալի կհեշտացնի Իսրայելի օդուժի խնդիրը, քանզի հանվում է Իրանը ռմբակոծելու հիմնական խոչընդոտներից մեկը՝ երկրները բաժանող մեծ հեռավորությունը։

«Իրենք կխնայեն մոտ 1500 կիլոմետր»,–ասել է Հոարը։

Այս խորագրի վերջին նյութերը