Լրահոս

30.03.2012 12:05


Հունգարիայի նախագահին մեղադրել են գրագողության համար

Հունգարիայի նախագահին մեղադրել են գրագողության համար

Հունգարիայի նախագահ Պալա Շմիտին մեղադրել են գրագողության համար և զրկել դոկտորական աստիճանից։ Նման որոշում է կայացրել Բուդապեշտում գտնվող բժշկական հեղինակավոր համալսարանի հանձնաժողովը։

20 տարի առաջ Շմիտը գերազանցությամբ թեկնածուական է պաշտպանել ժամանակակից Օլիմպիական խաղերի վերաբերյալ։ Սակայն այս տարվա սկզբին հունգարական մամուլը նրան մեղադրել է իր գիտական աշխատանքի 80%–ը բուլղար գիտնականի թեկնածուական աշխատանքից առանց որևէ հղման արտագրելու համար։ Մի քանի ամիս փորձագետներն ուսումնասիրել են տեքստը, և կասկածները հաստատվել են։

Ուսանողներն ու ասպիրանտները բողոքի գործողություն են իրականացրել՝ պահանջելով նախագահի հրաժարականը։  Բայց Շմիտն ասել է, թե չի պատրաստվում պաշտոնը թողնել։

«Մեկ վայրկյան անգամ նման միտք ինձ մոտ չի ծագել, քանի որ երկրի նախագահ ընտրվելը ոչ մի կապ չունի 20 տարի առաջ գրված դոկտորական աշխատանքի հետ»,–հայտարարել է Հունգարիայի նախագահը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը