Քաղաքական

30.03.2012 13:50


Սամվել Հարությունյան. «2007–ին հաղթել եմ Սերժ և Սաշիկ Սարգսյաններին»

Սամվել Հարությունյան. «2007–ին հաղթել եմ Սերժ և Սաշիկ Սարգսյաններին»

Այսօրվա ասուլիսին թիվ 37 ընտրատարածքում ինքնաառաջադրված ՀԱԿ քաղխորհրդի նախկին անդամ Սամվել Հարությունյանը հայտարարել է, թե 2007թ. նույն այդ ընտրատարածքում ոչ միայն Սաշիկ Սարգսյանին է հաղթել , այլև նրա եղբորը՝ Սերժ Սարգսյանին.

–2007 թվականին բացարձակ հաղթանակ կարողացել եմ դափնել Սերժ և Սաշիկ Սարգսյանների նկատմամբ։ Ինչո՞ւ. որովհետև Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավը սկսելուց մի քանի օր հետո եղավ Սյունիքում և բոլոր հանդիպումներում ասում էր, որ ինքն է այդ որոշումն ընդունել, և ձայն տալ իր եղբորը՝ նշանակում է ձայն տալ Սերժ Սարգսյանին։ Ես կարողացա համոզել մեր ժողովրդին և անարդարության դեմ ոտքի կանգնելով՝ ավելի քան 21 հազ. ձայն եմ ունեցել, որից շուրջ 13 600 ձայն կարողացել եմ պահել։

Սամվել Հարությունյանը համոզմունք է հայտնել նաև, որ արդար ընտրությունների պայմաններում Գորիսի թիվ 37 ընտրատարածքում այս անգամ էլ կհաղթի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը