Լրահոս

31.03.2012 12:17


Թաիլանդում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել

Թաիլանդում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել

Յալայում՝ Թաիլանդի հարավային գավառի մայրաքաղաքում, մի շարք պայթյունների հետևանքով 7 հոգի զոհվել է, իսկ 70՝ վիրավորվել։

Մինչ այդ, 14 պետություններ իրենց քաղաքացիներին հատուկ նախազգուշացրել էին Թաիլանդ մեկնելիս սրված զգոնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։ Այդ պետություններն են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իռլադիան, Ավստրալիան, Հոլանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Բրազիլիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Իսրայելը և Թայվանը։ Անհանգստության պատճառ էր դարձել փետրվարի կեսերին Բանգկոկում տեղի ունեցած 3 պայթյունը։ 

Այս խորագրի վերջին նյութերը