Լրահոս

02.04.2012 13:16


Ալ. Արզումանյան. «Եթե իշխանությունները կեղծեն ընտրությունները, նրանց հետ կոալիցիայի ձևավորումը բացառում ենք»

Ալ. Արզումանյան. «Եթե իշխանությունները կեղծեն ընտրությունները, նրանց հետ կոալիցիայի ձևավորումը բացառում ենք»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր լրագրողներին ասել է, որ եթե իշխանությունները կեղծեն ընտրությունները, նրանց հետ կոալիցիայի ձևավորումը բացառում են:

Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանին, ապա Արզումանյանը նախ ասել է, որ Զուրաբյանի անձնական որոշումն է եղել համամասնական ցուցակում չընդգրկվելը, ապա հերքել է կուսակցությունից Զուրաբյանի հեռանալու մասին խոսակցությունները.

–Վստահ եմ, որ նա ակտիվորեն մասնակցու է ընտրական գործընթացներին ու ուժերի չափով նպաստելու է մեր դաշինքի հաղթանակին։ Նա թեպետ չկա ցուցակում, սակայն իր ջանքերն է գործադրելու մեր հաղթանակի համար: Մենք միասին ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը