Լրահոս

19.05.2009 12:36


Մեքենան ընկել է գետը

Մայիսի 19-ին, ժամը 00.55-ին Վայոց ձորի Վայք քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Դեռևս չպարզված հանգա­մանք­նե­րում «ՎԱԶ-2100» մակնիշի 14 ՍՕ 113 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը:

Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը և ուղևորը ստացել են տարբեր մարմնա­կան վնասվածքներ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ նրանք, տեղի ուժերով  դուրս են բերվել ավտո­մե­քե­նայից և տեղափոխվել Վայքի հիվանդանոց:

 Ժամը 04.30-ին փրկարարների ուժերով ավտոմեքենան գետից դուրս է բերվել:

Հայաստանի փրկարար ծառայության լրահոսից

Այս խորագրի վերջին նյութերը