Լրահոս

04.04.2012 16:56


Ալեն Դելոնը տեղափոխվել է հիվանդանոց

Ալեն Դելոնը տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրանսիացի հռչակավոր դերասան Ալեն Դելոնը տեղափոխվել է հիվանդանոց սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ «Purepeople» կայքը հայտնում է, որ դերասանին վիրահատել են։

Ալեն Դելոնի մերձավորները հաստատել են տեղեկությունը, որ դերասանը տեղափոխվել է Փարիզի Նեյի հիվանդանոց, սակայն հրաժարվել են մեկնաբանել կայքի տեղեկությունը վիրահատության մասին։

Դերասանի օգնականը հայտնել է «Ֆրանս պրեսս»–ին, որ Դելոնն իրեն շատ լավ է զգում, և որ նրա բժշկական հետազոտությունը նախապես պլանավորված էր։

Այս խորագրի վերջին նյութերը