Լրահոս

05.04.2012 09:10


ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 09։00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

***

Ապրիլի 5-ի ժամը 09։00-ի դրությամբ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում:

Այս խորագրի վերջին նյութերը