Լրահոս

19.05.2009 18:14


Այս տարի մեդալի 14 թեկնածու կա

Այս տարի Երևանի բոլոր դպրոցներից մեդալի թեկնածու ընդամենը 14 շրջանավարտ կա։ Նրանք մեդալ կստանան այն դեպքում, եթե գերազանց գնահատականներ ստանան նաև քննությունների ընթացքում։
Մեդալի հավակնորդ են այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանն ավարտել են գերազանցությամբ, 10-րդ դասարանում բոլոր առարկաներից ստացել են «5», իսկ 11-րդ դասարանում՝ «9» կամ «10» գնահատական։ Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինպատրաստություն առարկաներից չգնահատված շրջանավարտները, եթե, իհարկե, պատճառն առողջական վիճակը չի եղել, մեդալի չեն կարող հավակնել։
Մեդալի հավակնորդների պետական ավարտական քննությունները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից անցկացվում են կենտրոնացված կարգով՝ նախապես որոշված հաստատությունում։ Եթե այս առարկաները մեդալակիր շրջանավարտի համար բուհ ընդունվելիս համարվում են մրցութային, նրանք քննություն են հանձնում միասնական համակարգով։
Բացի մեդալակիրներից, այն շրջանավարտները, ովքեր 11-րդ դասարանում ստացել են միայն «9» և «10» գնահատականներ, կարժանանան հատուկ գովասանագրերի։

 

Այս խորագրի վերջին նյութերը