Լրահոս

09.04.2012 12:32


Օշականում նռնակ է պայթել` կա մեկ վիրավոր

Օշականում նռնակ է պայթել` կա մեկ վիրավոր

Արագածոտնի մարզի Օշական գյուղում` կենցաղային վեճի ընթացքում վիճաբանողներից մեկը նռնակ է պայթեցրել: Օշական գյուղի բնակիչ Անդրանիկ Պողոսյանը երեկ գիշեր ձեռքի և ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել: Ոստիկանության նախնական վարկածով, Անդրանիկ Պողոսյանը վնասվածքներ է ստացել նռնակի պայթյունի հետևանքով, որը հենց ինքն էլ պայթեցրել է` հորեղբոր որդու հետ տեղի ունեցած վեճի ընթացքում:

Ըստ ստացված տեղեկությունների` վեճի պատճառ է դարձել պապենական հին տունը: Այն, ըստ օրենքի՝ հասել է մյուս հորեղբոր որդուն` ինչն էլ վեճի պատճառ է հանդիսացել:

Այս խորագրի վերջին նյութերը