Լրահոս

10.04.2012 10:12


Գործուղել Գեորգի Վանյանին Ադրբեջան. խումբ «Ֆեյսբուք»–ում

Գործուղել Գեորգի Վանյանին Ադրբեջան. խումբ «Ֆեյսբուք»–ում

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում խումբ է ստեղծվել՝ «Գործուղել Գեորգի Վանյանին Ադրբեջան»։

«Գեորգի Վանյանն աչքի է ընկնում իր ակտիվ խաղաղասիրական գործունեությամբ, ինչը հիմնականում դրսևորվում է Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու նախաձեռնությամբ: Պրն. Վանյանի այս խաղաղասիրական ու համառ ակտիվությունը հանգեցրին մի առաջարկ-գաղափարի: 
Հարգելի պրն. Վանյա՛ն, ընդառաջ գնալով ձեր բոլոր ձգտումներին` այն է՝ քարոզելու երկու հարևան երկրների միջև բարեկամություն, առաջարկում ենք ձեզ մեկնել Ադրբեջան՝ այնտեղ հայկական ֆիլմերի փառատոն կազմակերպելու առնչությամբ: Առավել քան համոզված եմ, որ ձեզ անկեղծ սիրով սիրող ադրբեջանցիները ձեզ մարդաշատ շքախմբով կդիմավորեն, և ինչն է ամենակարևորը, դուք անմիջական հնարավորություն կստանաք դառնալու այդ շքախմբի անմիջական ու անբաժանելի մասնիկը»,–ասված է խմբի հեղինակների հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը