Լրահոս

10.04.2012 15:05


Գագիկ Գինոսյանը քաղաքական ոչ մի ուժի հետ հույս չի կապում

Գագիկ Գինոսյանը քաղաքական ոչ մի ուժի հետ հույս չի կապում

Այսօրվա ասուլիսին «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հայտնել է, թե ոչ մի քաղաքական ուժի հետ հույս չի կապում։  «Կան մարդիկ, որոնց համակրում եմ՝ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտերմություն ունեմ, և՛ «Դաշնակցության» մեջ որոշ ընկերներ ունեմ, և՛ ՀՀԿ-ում ընկերներ ունեմ, և՛ ԲՀԿ-ում կան մարդիկ, որոնց հետ մտերիմ եմ»,-ասել է նա: Դիտարկմանը, թե ստացվում է, որ վերջինս համակրում է անհատներին, այլ ոչ կուսակցություններին բանախոսն ասել է. «Այդ անհատները որոշիչ դեր չեն խաղում, այլ որոշիչ դեր է խաղում քաղաքական պայքարի թոհուբոհը: Վստահ եմ, որ քանի դեռ չկա վերկուսակցական երևույթ, որը կդարձնի ընտրությունները երկրորդական, քանի ընտրություններն առաջնային են երկրում, չի կարող ընտրակեղծիք չլինել, բացառվում է դա, և չեն կարող ճիշտ ընտրություններ լինել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը