Լրահոս

11.04.2012 09:59


Դպրոցականը կանգնեցրել է անկառավարելի դարձած ավտոբուսը և փրկել համադասարանցիներին

Դպրոցականը կանգնեցրել է անկառավարելի դարձած ավտոբուսը և փրկել համադասարանցիներին

ԱՄՆ–ի Միլթոն նահանգում դպրոցականը փրկել է իր համադասարանցիներին՝ կանգնեցնելով ավտոբուսը այն բանից հետո, երբ ավտոբուսի վարորդը կաթված է ստացել։ Խուճապի չմատնվելով՝ 13–ամյա Ջերեմի Ուիթշիկը արագ հասել է վարորդի նստատեղին և կանգնեցրել մեքենան ճամփեզրին։ «Ես անընդհատ մտածում էի մեկ բան՝ որ չեմ ուզում այսօր մահանալ։ Ես արագ հասա մեքենայի ղեկին, ավտոբուսը աջ տարա, կանգնեցրեցի և բանալին հանեցի»,–ասել է Ուիթշիկը տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մեքենայի մեջ 12 դպրոցական է եղել։ Բարեբախտաբար, մեկ այլ դպրոցական՝ Ջոնի Վուդը, իմացել է, թե ինչպես առաջին օգնություն ցուցաբերել և օգնել է վարորդին մինչև շտապ օգնության գալը, որը, ի դեպ, նույնպես դպրոցականներն են կանչել։

Այս խորագրի վերջին նյութերը