Աշխարհ

11.04.2012 11:28


Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կդառնա՞ Իսրայելի դաշնակիցը

Իրանի դեմ պատերազմի դեպքում Ադրբեջանը կդառնա՞ Իսրայելի դաշնակիցը

«...Իրանի դեմ պատերազմում Իսրայելի քիչ հավանական դաշնակիցներից կարող է դառնալ Ադրբեջանը։ Դա են վկայում «Foreign Policy»–ում  Օբամայի վարչակազմից հայտնված տեղեկատվական արտահոսքերը։ Ընդ որում, դրանցում ճշմարտության հատիկներ կան»,–այդ մասին ասված է «arabnews.com»–ում հրապարակված Լինդա Հերդի (Linda Heard) հոդվածում։

«Իսրայելին և Ադրբեջանին երկար տարիներ կապել և կապում են առևտրային հարաբերությունները։ Այժմ հետաքրքիր է ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ներառվել Օբամայի ծրագրում։ Պատասխանը հետևյալն է՝ ԱՄՆ հետախուզական ծառայութնունը խորհուրդ է տվել Օբամային հանդես չգալ ակնհայտ ռազմական հռետորաբանությամբ։ Խնդիրը նրանում է, որ բոլորը հրաշալի հասկանում են՝ Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք արտադրել։ Ինչո՞ւ Միացյալ Նահանգներին անմիջականորեն մասնակցել պատերազմին, եթե դրան կարելի է դրդել Իսրայելին՝ նախապես պայմանվորվելով «համով պատառի» մասին»,–գրում է հեղինակը։

Այս խորագրի վերջին նյութերը