Լրահոս

11.04.2012 14:31


Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գեներալներ Մանվելին և Սեյրանին. «Հավատանք, որ փոխենք» շարքից

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գեներալներ Մանվելին և Սեյրանին. «Հավատանք, որ փոխենք» շարքից

Էջմիածնի կենտրոնական հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀԿ ցուցակում ընդգրկված ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին և այդ տարածքում ՀՀԿ–ի կողմից առաջադրված գեներալ Սեյրան Սարոյանին։

Գեներալ Սարոյանը կարողացավ իրեն դրսևորել որպես հայրենասեր անհատ, մարդ, ով գետնով չտվեց էջմիածնեցու պատիվը։ Շատերը չկարողացան իրենց պարտականությունները կատարել, շատերը փախան, բայց Սեյրան Սարոյանը բոլորիս պատիվը բարձր պահեց,–ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով.

–Նախորդ անգամ գովեստի խոսքեր ասացի Մանվել Գրիգորյանի մասին և ճի՛շտ ասացի։ Այժմ ես լռում եմ: Դուք գիտեք նրա վերաբերմունքը, նա մե՛զ է սատարում, մենք՝ իրեն։ Ես այն ժամանակ ավելի օբյեկտիվ էի։ Մանվե՛լ, շնորհակալ եմ, Սեյրա՛ն, շնորհակալ եմ։

Հիեցնենք, որ երեկ էլ Սերժ Սարգսյանը կոչ էր անում քվեարկել Թոխմախի Մհերի օգտին։

Հիշեցնենք, որ 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Մանվելը ԵԿՄ–ում «ջիպային» հավաքներ էր կազմակերպում ընդդեմ Սերժ Սարգսյանի, իսկ վերջինս էլ Բաղրամյան 26–ում հայտնվելուց հետո հարցազրույց տվեց ու հայտարարեց, որ պատժելու է Մանվելին։ Հիմա, փաստորեն, Սերժ Սարգսյանն անձամբ է Մանվել քարոզում։ Իրոք, որ պետք է հավատալ, որ փոխենք ... այս նողկալի մթնոլորտը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը