Լրահոս

12.04.2012 09:55


Դիտորդները հայտնել են՝ Սիրիայում զինադադար է

Դիտորդները հայտնել են՝ Սիրիայում զինադադար է

Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցվել են։ «Ֆրանս–Պրես» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել են Սիրիայում գտնվող միջազգային դիտորդները։ «Syrian Observatory of Human Rights» բրիտանական իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները  գործակալությանը հայտնել են, որ զինադադարի հաստատումից մեկ ժամ հետո իրավիճակը խաղաղ է մնում երկրի բոլոր շրջաններում։

ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանի առաջարկած՝ խաղաղ կարգավորման ծրագրի համաձայն, որը հաստատել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, ռազմական գործողությունները պետք է ամբողջությամբ դադարեցվեին ապրիլի 12–ին՝ Երևանի ժամանակով առավոտյան ժամը 7–ին։ Նախորդ օրը Սիրիայի ՆԳ նախարարությունը հայտարարել էր, որ նշված ժամանակին կդադարեցնի բոլոր գործողությունները ապստամբների դեմ։ Սակայն իշխանությունները չեն խոստացել  զորքերը քաղաքներից դուրս բերել՝ հայտարարելով, թե պատրաստ են դիմակայել զինյալ խմբավորումների ցանկացած հարձակմանը։

Այս առիթով Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ասադին մեղադրել են  խաղաղ կարգավորման ծրագրից շեղվելու համար և սպառնացել ՄԱԿ–ի պատժամիջոցներ կիրառել։ Ենթադրվում էր, որ զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի  քաղաքներից դուրս կբերվեն դեռևս ապրիլի 10–ին։

Այս խորագրի վերջին նյութերը