Լրահոս

12.04.2012 16:41


Տիմոշենկոյի կուսակցական գործընկեր Արսեն Ավագովն ազատվել է կալանքից Իտալիայում

Տիմոշենկոյի կուսակցական գործընկեր Արսեն Ավագովն ազատվել է կալանքից Իտալիայում

Ուկրաինայի Խարկովի մարզի նախկին մարզպետ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի աջակից Արսեն Ավագովն Իտալիայում, դատարանի որոշմամբ, ազատ է արձակվել  կալանքից։ Ավագովն ավելի վաղ ձերբակալվել էր Իտալիայի իրավապահ մարմինների կողմից Ուկրաինայի իշխանությունների պահանջով։

Խարկովի մարզի դատախազությունը սույն թվականի հունվարին քրեական գործ էր հարուցել Ավագովի դեմ՝ մեղադրելով 50 հեկտար հող յուրացնելու համար։ Այդ ժամանակվանից Ավագովը միջազգային հետախուզության մեջ է գտնվում։ Նախկին մարզպետը ձերբակալվել է մարտի 26–ին Իտալիայում։

Ավագովի ազատ արձակման մասին հայտնել է նրա կուսակից գործընկեր, Ուկրաինայի Գերագույն ռադայի  «Բատկովշինա» կուսակցության խմբակցության ղեկավար Անդրեյ Կոժեմիակինը։ Այլ մանրամասներ պատգամավորը չի հայտնել։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դեռևս չի հաստատել այս տեղեկությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը