Լրահոս

13.04.2012 09:39


Միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են

Միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքներն անցանելի են:

***

Ապրիլի 13-ի ժամը 00.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը արգելված է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Ջերմաստիճանի բարձրացման հետ կապված՝ նշված ճանապարհահատվածում առկա է ձնահյուսի վտանգ:

Այս խորագրի վերջին նյութերը