Լրահոս

13.04.2012 10:28


Աշխարհն այսօր տոնում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը

Աշխարհն այսօր տոնում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը

Այսօր՝ ապրիլի 13-ին, աշխարհը տոնում է Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրը (World Rock-n-roll Day): Տոնի  առիթը՝ 1954թ. ապրիլի 12-ին Բիլ Հեյլիի ձայնագրած  «Rock Around The Clock» սինգլն է:

20-րդ դարի  կեսերին Միացյալ Նահանգներում արագորեն սկսվեց տարածվել ռիթմ-ընդ-բլյուզը: Սակայն պետական օղակներն ամեն ինչ անում էին՝ չմասայականացնելու նոր ոճը։

Սակայն Քլիվլենդի ռադիոկայանի դիջեյ Ալան Ֆրիդը համարձակվեց եթեր հեռարձակել ռիթմ-ընդ-բլյուզ ոճի ձայնագրություն: Իսկ սպիտակամորթ հանրությանը  չցնցելու համար այլ անուն հորինեց` ռոք-ն-ռոլ։  Calend-ը հիշեցնում է, որ Ռոք-ն-ռոլի  առաջին սպիտակամորթ  կատարողը դարձավ երգիչ-կիթառահար  Բիլ Հեյլին, ում երգերը մեծ հաջողություն ունեցան:  Ուղղության հիմնադիրներից էր նաև լեգենդար Էլվիս Փրեսլին։

Այս խորագրի վերջին նյութերը