Լրահոս

13.04.2012 17:10


ԲՀԿ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանի հանդիպումները Արթիկում

ԲՀԿ մեծամասնական ընտրակարգով  առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանի հանդիպումները Արթիկում

Այսօր` 13.04 ին, Աժ պատգամավոր, թիվ 36 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով  առաջադրված պատգամավորության թեկնածու Մուշեղ Պետոյանն այցելեց Արթիկի տարածաշրջանի` Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Սպանդարյան և Արևշատ համայնքներ:  Բնակչների հետ տեղի ունեցած հանդիպմների ընթացքում Մուշեղ Պետոյանը հակիրճ ներկայացրեց ԲՀԿ ի նախընտրական ծրագիրը` առավել հանգամանալից  խոսելով  գյուղատնտեսության զարգացման հեռանկարների մասին:  Համայնքների բնակիչներն իրենց հերթին ԱԺ պատգամավորին ներկայացրին իրենց հուզող հարցերը և համայնքային խնդիրները: Հանդիպումների ընթացքում  ԱԺ պատգամավորը կարևորեց ազատ, արդար և թափանից ընտրությունների անցկացումը` վստահեցնելով, որ ԲՀԿ ն ամեն ինչ անելու է դրանց կայացման համար և տեր է կանգնելու իրեն վստահված յուրաքանչյուր քվեին: 

Այս խորագրի վերջին նյութերը