Լրահոս

14.04.2012 11:19


Շուրիշկանի Ավետարանը կտարվի Մուղնի

Շուրիշկանի Ավետարանը կտարվի Մուղնի

Ապրիլի 15-ին` Կրկնազատկին, հաստատված ավանդույթի համաձայն՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս կբերվի և Արագածոտնի թեմի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի կտարվի հայտնի Շուրիշկանի Ս. Ավետարանը:

Մայր աթոռից հայտնում են, որ մատուցվող ուխտի Ս. Պատարագի ընթացքում ուխտավորները և շուրիշկանցիները հնարավորություն կունենան ստանալու Ս. Ավետարանի հրաշագործ օրհնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը