Լրահոս

14.04.2012 11:49


Չնայած Արթուր Բաղդասարյանի հորդորին՝ ՀՀԿ–ն չսատարեց ՕԵԿ թեկնածուին

Չնայած Արթուր Բաղդասարյանի հորդորին՝ ՀՀԿ–ն չսատարեց ՕԵԿ թեկնածուին

Երեկ Էրեբունիում ՕԵԿ նախընտրական հանդիպման ժամանակ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ ՕԵԿ-ը սատարելու է այդ տարածքում ՀՀԿ–ի առաջադրած թեկնածու Մհեր Սեդրակյանին:

–Ճիշտ է, նա ուրիշ կուսակցության անդամ է` Հանրապետականի, բայց կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունն էլ, լսելով իմ այս կոչը, հորդորը, ինքն էլ իր հերթին, ինչպես մենք ենք աջակցում իր թեկնածուին, կաջակցի մեր թեկնածուներին, որպեսզի մենք հաղթենք,–ասել է Ա. Բաղդասարյանը:

Սակայն  երեկ  Արարատում կայացած ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կոչ է արել ձայն տալ ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանին: Եվ սա այն դեպքում, երբ այդ նույն ընտրատարածքում ՕԵԿ-ը նույնպես թեկնածու ունի առաջադրած՝ պատգամավոր Իշխան Խաչատրյանը:

Թեև Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, սակայն կան անկուսակցականներ, որոնք հանրապետականներից շատ ավելին կարող են անել,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը