Լրահոս

16.04.2012 09:48


Այսօր լրանում է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ի 85–ամյակը

Այսօր լրանում է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ի 85–ամյակը

Այսօր՝ ապրիլի 16–ին, Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ը, նշում է իր 85–ամյակը։ Ոչ մի տոնական հանդիսություն այս օրը նախատեսված չէ։ Հռոմի պապի անձնական քարտուղար կարդինալ Գեորգ Գենսվայնը «Գենտե» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե Բենեդիկտոս XVI–ն ինքը չի ցանկացել, որ  իր ծննդյան օրը որևէ պերճաշուք հանդիսություն անցկացվի։ Գենսվայնը նշել է, որ դա ընտանեկան տոն է լինելու։

Հայտնի է նաև, որ Հռոմ է ժամանելու քահանա Գեորգ Ռատցինգերը՝ Հռոմի պապի եղբայրը, որպեսզի նրան շնորհավորի ծննդյան օրվա առիթով։ Գեորգ Ռատցինգերը Հռոմում կմնա մինչև ապրիլի 19–ը, երբ կլրանա Բենեդիկտոս XVI–ի գահակալության 7–րդ տարին։

 

Այս խորագրի վերջին նյութերը