Լրահոս

16.04.2012 15:47


Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Իսրայելի պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին նշված նախարարության աշխատակազմի ղեկավար Ուրի Բասոն, արտաքին կապերի վարչության պետ Արիե Ռեգևը, ՀՀ Իսրայելի պետության արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը, Իսրայելի պետության արտաքին գործերի նախարարության դեսպան Գիորա Բեչերը:

Գյուղատնտեսության նախարարությունից հետո պատվիրակությունն այցելեց Եղեռնի հուշարձան, ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հիշատակին, եղավ Երևանի կոնյակի գործարանում, ծանոթացավ Մատենադարանի գանձերին, որտեղից էլ մեկնեց Մայր Աթոռ սուրբ Էջմիածին, արժանացավ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի ընդունելությանը: Օրվա վերջին պատվիրակությանն ընդունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը